«Երբ քննարկումը տեղի կունենա, երբ կհնչեն հարցեր, մտքերի փոխանակություն տեղի կունենա, ըստ այդմ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներով մենք մեր պաշտոնական դիրքորոշումը կհայտնենք»,- Վահե Գրիգորյանի` ՍԴ դատավորի պաշտոնում թեկնածության առաջադրման մասին ԱԺ-ում ասել է ԲՀԿ խմբակցության անդամ, ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը:
Պատգամավորն առաջադրման դրդապատճառների և միտումների մասին չցանկացավ խոսել և նշեց, որ այդ հարցերն ունեն իրենց հասցեատերերը` հանձինս երկրի նախագահի կամ վերջինիս մամուլի խոսնակի:
0Comments