«Իրատես»-ը գրում է. «Արցախում նախընտրական կրքերն այնքան թեժ չեն, որքան Հայաստանից են փորձում այդ ամենին սրություն հաղորդել:
Մեր տեղեկություններով՝ Արցախում նախագահի ամենաընդունելի թեկնածուն Վիտալի Բալասանյանն է, ինչը Հայաստանի իշխանության վերնախավի սրտով չէ:
Պատահական չէր, որ Երևանում, ինչպես Օսիպյանը կասեր, Բալասանյանը «անսպասելի» հայտնվեց ոստիկանության տեսադաշտում:
Մեր տեղեկություններով՝ Հայաստանի իշխանությունն ամեն ինչ փորձում է անել, որ Վիտալի Բալասանյանի ընտրվելու հնարավորությունները նվազեն, սակայն Արցախից վստահեցնում են, որ իրենք շատ ավելի լավ գիտեն` ինչն է իրենց համար լավ, ինչը` վատ»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Պատահական չէր, որ Վ. Բալասանյանը «անսպասելի» հայտնվեց ոստիկանության տեսադաշտում
Երևանում ամեն ինչ անում են, որ նա չընտրվի Արցախում
0Comments