Քիչ առաջ Իսպանիայի Սորիայի քաղաքապետարանը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին Facebook-ի իր էջում տեղեկացնում է Իսպանիայում ՀՀ դեսպանությունը:
«Քաղաքային նիստի բոլոր 4 կուսակցությունները միաձայն ընդունեցին «Արարատ» հայկական միության ներկայացրած միջնորդագիրը։
Միջնորդագիրը կարդաց քաղաքապետ Կառլոս Մարտինես Մինգեսը՝ հայտարարելով, որ Սորիան պաշտոնապես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը եւ հորդորում Կաստիյա եւ Լեոնի, Իսպանիայի եւ Թուրքիայի կառավարություններին հետեւել իրենց օրինակին՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ դատապարտել դրա իրականացնողներին»,-ասված է հաղորդագրության մեջ:
0Comments