Բա որ հանրապետականը անելիք չունի, էդ ինչի՞ եք առավոտից մինչեւ ուշ երեկո հանրապետականից խոսում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նա, մասնավորապես, նշել է
«Թե՛ դուք, թե՛ ձեր թագավորը մերկ եք,
Վերջին օրերին «սպիտակների» հեղկոմի ներկայացուցիչները զավեշտալի ակտիվություն են ցուցաբերում իրար հերթ չտալով՝ խոսելով հանրապետականի անելիք չունենալու կամ լուսանցքում հայտնվելու մասին:
Նախ, այ բացի քայլելուց այլ բանի անընդունակ այլեւս վայ պետական պաշտոնյաներ, բա որ հանրապետականը անելիք չունի, էդ ինչի՞ եք առավոտից մինչեւ ուշ երեկո դուք եւ ձեր ժամանակավոր շեֆ Փաշինյանը հանրապետականից խոսում:
Թե՞ ձեզ նյարդայնացնում է օր-օրի գահավիժող լեգիտիմությունն ու հասարակության առջեւ ուշ թե շուտ հաշվետու լինելը:
Զազրախոսելու փոխարեն ձեր խոստացածները կատարեք ժողովրդի առաջ:
Մեկ տարվա ընթացքում չկա ոլորտ, որտեղ առաջընթաց ապահոված լինեք, բացի մարդ բռնելու ու աննպատակ ճղճղալու ոլորտից:
Հ.Գ.
Մտքովս Անդերսենի հեքիաթն անցավ. թե՛ դուք, թե՛ ձեր թագավորը մերկ եք ու փուչ»:
0Comments