Երիտասարդ դերասանուհի Իննա Խոջամիրյանը միկրոբլոգի իր էջում պարբերաբար հրապուրիչ ու եթերային լուսանկարներ է հրապարակում: Միկրոբլոգի իր էջի հետեւորդ-երկրպագուներին հմայիչ դերասանուհին ներկայացնում է դիմահարդարման եւ վարսահարդարման տարբեր ոճեր, գեղեցիկ ֆոտոշարքեր, առօրյայից ու հանգստից լուսանկարներ։
«Էլենի օրագիրը» հեռուտասերիալի դերասանուհին իր Instagram-ում նոր տեսաննութ է հրապարակել, որով միկրոբլոգի իր հետեւորդ-շնորհավորել է Քաղաքացու օրվա կապակցությամբ։ Հրապարակմանը կից դերասանուհին գրել է․ «Բացառիկ պատմություն կերտած ՀՀ քաղաքացին.... ՀՀ ՀՊԱՐՏ քաղաքացին.... Ամեն մեկս, բոլորս միասին...Շնորհավոր»։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված էր Տաթեւի վանական համալիրի ֆոնին։ Նա դեղին վերնազգեստ էր կրում, որը համադրել էր սեւ պայուսակի եւ արեւային ակնոցի հետ։ «Մեծ Պահք... Ավագ՝ Վերջին Շաբաթ...»,- մեկնաբանություններում գրել էր Իննան։
0Comments