ԱՄՆ գաղտնի ծառայությունը՝ ԿՀՎ-ն, գրանցվել է Instagram-ում, հաղորդում է Fox News-ը:
Նշվում է, որ գերատեսչության էջում հրապարակվել է սեղանի լուսանկար՝ շրջապատված ամսագրերով, սկավառակներով, տարբեր իրերով, աթոռին՝ կեղծամը եւ բեյջով, իսկ լուսանկարին կից գրված է. «Ես լրտեսում եմ իմ փոքրիկ աչքերով...»:
Հրատարակությունը նշում է, որ սեղանին եւ աթոռին գտնվող իրերը այսպես թե այնպես կապ ունեն ԱՄՆ-ի հատուկ ծառայության հետ. այստեղ եւ ժամացույցն է, որը նշում է 2001 թվականի սեպտեմբերի 11-ին երկվորյակ աշտարակներից առաջինի պայթյունի ժամը եւ ԿՀՎ տնօրեն Ջինա Հասփելի առաջին բեյջի կրկնօրինակը եւ հետախույզի կողմից գրված «Լրտեսների եւ խորամանկությունների մասին» գիրքը եւ այլն:
ԿՀՎ ներկայացուցիչը The Verge-ին հայտնել է, որ Instagram -ում գերատեսչության գրանցման նպատակը հավաքագրումն է:
«Instagram-ին միանալը պատմություններով կիսվելու եւս մեկ միջոց է եւ ծառայության համար տաղանդավոր ամերիկացիների հավքագրում է», - ասել է նա՝ հավելելով, որ գերատեսչությունը չի կարող խոստանալ, որ կսկսի կիսվել գաղտնի տեղանքներից լուսանկարներով:
Հրատարակոըթյունը նշում է, որ 2014-ին ԿՀՎ-ն արդեն գրանցվել էր այնպիսի սոցցանցերում, ինչպիսիք են Twitter-ը եւ Facebook-ը: Twitter-ում հետեւորդների թիվը կազմում է 2.6 մլն մարդ:
0Comments