Պետություն, ուր ցանկանում են ներգաղթել առանց կոչերի, առանց հատուկ ծրագրերի

Ընդամենը գռեհկացնում ու արժեզրկում են հարցի հետ կապված ամեն ինչ

Ինձ համար 1915թ ողբերգության ու ոճիրի մի պատասխան գոյություն ունի ու զոհերի հիշատակը հարգելու մի տարբերակ.
Որքան հնարավոր ա արագ կառուցել կայացած ինստիտուտներով, իրեն պաշտպանելու և անհրաժեշտության դեպքում հակահարված տալու ընդունակ, ինքնիշխան, ժողովրդավարական, ժամանակակից պետություն, առաջադեմ, լայնախոհ, կրթված ու բարեկեցիկ քաղաքացիների հանրություն:

Պետություն, ուր ցանկանում են ներգաղթել առանց կոչերի, առանց հատուկ ծրագրերի և որտեղ պետության ամենամեծ խնդիրը ներգաղթյալների հոսքերը կառավարելն ու վերահսկելն ա.

Պետություն, որտեղից արտագաղթելը, ոչ թե օբյեկտիվ պայմաններով ա պայմանավորված, այլ զուտ անհատի չափազանց սուբյեկտիվ աշխարհընկալմամբ, ճաշակով ու բզիկներով:

Կան հիշատակման արարողակարգային միջոցառումներ, ավանդույթներ, երբեմն պաթետիկ, որոնք նույնպես պիտի լինեն և աշխարհում ամենուր, որտեղ հիշատակման օրեր կան, նման կերպ են դրանք արվում, բայց անիմաստ ծայրահեղությունների մեջ ընկնելը, ինչ-որ էժանագին ու անիմաստ նախաձեռնությունները՝ օրինակ լայքեք էս տեսանյութը, եթե հիշում և պահանջում եք, վառեք դրոշը, չգիտեմ՝ ինչքան ուժ ունեք բարձր ու խուճուճ քրֆեք թուրքերին և այլն, որևէ բան չեն տալիս, ոչ պետությանը, ոչ հանրությանը, ոչ հիշատակին, ոչ ցեղասպանությունների խնդիրը ակտուալ պահելու գործընթացին, ոչ մի բանին: Ընդամենը գռեհկացնում ու արժեզրկում են հարցի հետ կապված ամեն ինչ:

Սարգիս Հովսեփյանի ֆեյսբուքյան էջից: