«Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների անցկացման համար պետությունը կծախսի 124 մլն դրամ

Հարցը ներառված է Կառավարության նիստի չզեկուցվող հարցերի թվում, եւ հետեւաբար հարցը չքննարկվեց

«Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների անցկացման համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից կտրամադրվի 124 մլն դրամ:

Հարցը ներառված է Կառավարության նիստի չզեկուցվող հարցերի թվում, եւ հետեւաբար հարցը չքննարկվեց:

Նախագծում նշվում է, որ  124 մլն դրամով Հայաստանի բոլոր մարզերում եւ Երեւան քաղաքում պետք է պատշաճ կերպով իրականացվեն «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումներ:

Նախագծում ասվում է. ««Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին 2019 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 124,146.5 հազար դրամ` Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին»: