Միլանի «Ինտերի» ֆուտբոլիստ Մաուրո Իկարդին որոշել է չերկարաձգել պայմանագիրն իտալական ակումբի հետ։ 26-ամյա հարձակվողի երազանքն է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», գրում է իսպանական AS-ը։
Արգենտինացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Թուրինի «Յուվենտուսը», իտալական «Նապոլին» եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»։ Արքայական ակումբի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հետաքրքրված չէ Մաուրո Իկարդիի ծառայություններով։
Ընթացիկ մրցաշրջանում Իկարդին «Ինտերում» մասնակցել է 30 հանդիպման, խփել 16 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրն «Ինտերի» հետ նախատեսված է մինչեւ 2021 թվականը։
0Comments