World Press Photo միջազգային մրցույթի արդյունքներով տարվա նկար է ճանաչվել Ջոն Մուրի լուսանկարը, որում պատկերված է ԱՄՆ-Մեքսիկա սահմանին լացող երեխա։ Հաղթողը հայտնի է դարձել Ամստերդամում տեղի ունեցած միջոցառման ժամանակ։ Տեղեկանում ենք The Guardian-ից։
Նշվում է, որ նկարում Հոնդուրասից Յանելան է, կադրը ֆիքսվել է երբ նրա մորը՝ Սանդրա Սանչեսին խուզարկում են սահմանապահները։
Սանչեսի խոսքերով, նա մեկ ամիս անցել է Կենտրոնական Ամերիկայի ու Մեքսիկայի բոլոր շրջաններով, որ կարողանար հասնել ԱՄՆ, որպեսզի ապաստան հայցեր։ Սակայն այդ ժամանակ հայտարարվել էր «զրո հանդուրժողականության» քաղաքականություն, որի համաձայն սահմանին կալանավորված միգրանտները կարող էին քրեական հետապնդման ենթարկվել։ Արդյունքում շատ ձերբակալված ծնողներ բաժանվեցին իրենց երեխաներից ու ուղարկվեցին տարբեր կալանավայրեր։
Երբ այս նկարը տարածվեց ողջ աշխարհով, ԱՄՆ սահմանապահները հայտարարեցին, որ Յանելան ու մայրը չեն գտնվում առանձնացված ընտանիքների մեջ։
0Comments