«Սպայկա»-ի աշխատակիցները փակել են Տիգրան Մեծի պողոտան

Քաշքշուկ աշխատակիցների և ոստիկանների միջև

«Սպայկա» ընկերության ախատակիցները, որոնք բողոքի ակցիա են իրականացնում ընդդեմ իրենց ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի կալանավորման, քիչ առաջ փակեցին Տիգրան Մեեծի պողոտան՝ Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի դիմաց:

Քաշքշուկ տեղի ունեցավ ոստիկանների եւ ակցիայի մասնակիցների միջեւ:

Ոստիկանները փորձում էին դուրս բերել ավտոմեքենան, որի ներսում «Սպայկա»-ի տնօրեն Դավիթ Ղազարյանն է: Ակցիայի մասնակցիները թույլ չէին տալիս մեքենան անցնի: Ակցիայի մասնակիցներից ոմանք հարվածում էինմեքենային, նստում էին մեքենայի վրա, որ այն չհեռանա: Ոստիկաններին դեռ չի հաջողվում մեքենան դուրս բերել ցուցարարների միջից:

Ակցիայի մասնակիցները վանկարկում են «Պահանջում ենք Նիկոլին» «Դավիթ Ղազարյան», «Պայքար, պայքար մինչեւ վերջ»: