«Այսօր ավարտեցինք երեք բողոքների ներկայացման գործընթացը»,-դատարանի դահլիճից դուրս գալով՝ լրագրողներին տեղեկացրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Արամ Օրբելյանը։
Նրա խոսքով, նիստը հետաձգվել է, կշարունակվի ապրիլի 9-ին, ժամը 14։30-ին։
Օրբելյանն ասաց, քննությանը ներկա է եղել Ռոբերտ Քոչարյանը։ Նա այս նիստի ընթացքում չի խոսել, նախատեսվում է, որ ապրիլի 9-ի նիստում կխոսի։
Հիշեցնենք, որ վերաքննիչ դատարանը դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ քննում է Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանական խմբի կողմից ներկայացված բողոքը:
Երեկ տեղի ունեցած նիստում իրենց բողոքն էին ներկայացրել դատախազները։
Ապրիլի 9-ի նիստում պարոն Քոչարյանը կխոսի
Երեկ տեղի ունեցած նիստում իրենց բողոքն էին ներկայացրել դատախազները
0Comments