ՆԱՏՕ-ն պետք է փոխի իր մոտեցումը ողջ աշխարհում սպառնալիքների զարգացմանը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ բացելով ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպումը Վաշինգտոնում։
«Մենք պետք է հարմարեցնենք մեր դաշինքը ծագող սպառնալիքներին դիմակայելու համար․․․ լինի դա Ռուսաստանի ագրեսիան, անվերահսկելի միգրացիան, կիբեռգրոհները, էներգետիկ անվտանգության սպառնալիքները, չինական ռազմավարական մրցակցությունը եւ շատ այլ հարցեր»,- ասել է Պոմպեոն։
«Մենք պետք է շարունակենք ամրապնդել մեր դաշինքը։ Եւ լավ նորությունն այն է, որ մենք այսօր լավ դիրքում ենք՝ ուժի դիրքում։ Մեր կառույցը նախատեսված է յուրաքանչյուր դաշնակցի հնարավորությունների ընդլայնման, ոչ թե նրան ենթարկվելու համար։
Ես դրա ականատեսն եմ եղել, ինչպես դուք բոլորդ, երբ մենք ցուցաբերեցինք Ռուսաստանի կողմից ՄՓՀՀ պայմանագրի խախտման միահամուռ դատապարտում եւ միահամուռ սատարեցինք ՄՓՀՀՊ-ով մեր պարտավորությունների դադարեցման Ամերիկայի որոշումը»,- նշել է նա։
0Comments