Սառնարանային սարքավորումներ արտադրող «ԷԿՈ-1» ընկերությունը Ռուսաստանում Հայաստանի դեսպանության ջանքերով ՀՀ պաշտպանության նախարարությանն անհատույց տրամադրել է «ՍՆԵԺ» մոդելի 203 սառնարանային արկղ։ Այս մասին հայտնում է դեսպանության ֆեյսբուքյան էջը։
«Սառնարանները տեղափոխվել են Հայաստան, պահեստավորվել ՀՀ ՊՆ կենտրոնական պարենային բազայում, որտեղից կբաշխվեն ՀՀ ԶՈՒ զորամասերին։ Սառնարանային տեխնիկան ՀՀ տեղափոխելու ծախսերը հոգացել է «ԷԿՈ-1» ընկերությունը»,- ասված է գրառման մեջ։
0Comments