Ցավոք, շատ մարդիկ պատշաճ ուշադրություն չեն դարձնում իրենց սիրտ-անոթային համակարգին։ Համաձայն հետազոտության՝ յուրաքանչյուր 10-րդ մեծահասակի մոտ սրտի ու անոթների վատացման խնդիր է նկատվում։ Դա հաճախ պայմանավորված է սննդակարգով, որում բավարար չեն սննդարար նյութերը, նստակյաց կենսակերպով ու քրոնիկական սթրեսով։
Սրտի օպտիմալ առողջությանը հասնելը իրատեսական է, եթե հետևես ճիշտ սննդակարգի ու վարես ակտիվ կենսակերպ։
Մարդկային սրտի կառուցվածքը։
Սիրտն աշխատում է պոմպի պես, որպեսզի արյունը ներս մղի՝ սննդարար նյութերն ու թթվածինը հասցնելով մարմնի բոլոր հատվածներ ու այնտեղից դուրս բերելով թափոններն ու ածխաթթու գազը։ Երբ սրտամկանը կրճատվում է կամ, այլ կերպ ասած, սիրտը զարկում է, այն այդ կերպ արյունը ձեր սրտի միջոցով մղում է ողջ մարմնով մեկ։
Սիրտը բաղկացած է 3 շերտերից՝
Պերիկարդ՝ բարակ արտաքին պաշտպանիչ պարկ
Միոկարդ՝ բաղկացած է մասնագիտացված բջիջներից, որոնք ձևավորում են հաստ մկանային պատը։
Էնդոկարդ՝ սրտի ներքին բարակ շերտը։
Սրտի ներսում տեղակայված են 4 խորշեր. 2-ը՝ ձախից, ևս 2-ը՝ աջից։
2 ոչ մեծ, վերին խորշերն անվանվում են նախասրտեր, իսկ 2 ստորինները՝ փորոքներ։ Սրտի աջ և ձախ կողմերն առանձնացված են մկանային պատով՝ միջնորմով։
Մարդկային սիրտը 4 փական ունի։ Ձախ փականները կոչվում էին տրիկուպսիդալ, իսկ ձախերը՝ թոքային։ Ընդ որում, յուրաքանչյուրն իր անվանումն ունի՝ համապատասխանաբար՝ միտրալ և աորտալ։ Այս փականները դարպասների դեր են խաղում, որոնք բացվում ու փակվում են, ինչի շնորհիվ արյունը սրտի մեջ տեղաշարժվում է մեկ ուղղությամբ։
Սիրտն արյուն է ստանում արյունատար անոթներից, որոնք ճյուղավորվում են աորտայից՝ գլխավոր արյունատար անոթից։ Արյունատար անոթները տարածվում են ողջ միոկարդով մեկ՝ այն ապահովելով արյամբ։
Չնայած այն բանին, որ սրտի բաժիններն առանձնացված են, նրանք, միևնույն է, միասին են աշխատում։
Աջ հատվածը ստանում է մուգ, թթվածնից զուրկ արյունը, որը օրգաններից հետ, դեպի սիրտ է վերադառնում։ Ապա այդ արյունը մղվում է դեպի թոքեր, ուր հագենում է թթվածնով ու կրկին դառնում ալ կարմիր։
Փորձեք սրտի առողջության համար օգտակար այս բնական ռազմավարական հնարքները։
Եթե սրտի կամ սիրտ-անոթային համակարգի այլ հատվածների, օրինակ, արյունատար անոթների մասին պատշաճ կերպով հոգ չտանես, դրանք չեն կարող ճիշտ աշխատել, ինչը կարող է հանգեցնել առողջության հետ կապված որոշակի խնդիրների։
Սակայն, ինչպես նշեցինք, սիրտ-անոթային համակարգի նորմալ գործունեությունը կարելի է ապահովել ճիշտ սննդակարգի և սպորտով զբաղվելու օգնությամբ։
Ահա մի քանի հիմնական խորհուրդ՝
- Հետևեք ճիշտ բալանսավորված սննդակարգի։ Ընտրեք ամբողջական, օրգանական, վիտամիններով, հանքանյութերով ու այլ սննդարար նյութերով հարուստ մթերքներ, ինչպիսին է 1-արգինինը։
Եվ այսպես, սրտի համար օգտակար մթերքների թվին են պատկանում՝
- Ձիթապտղի յուղ
- Կոկոս և կոկոսի յուղ
- Հում օրգանական կաթնամթերք և ձու
- Ավոկադո
- Հում ընկուզեղեն և սերմեր
- Օրգանական միս։
Շատ օգտակար կլինի, եթե մթերքների գերակշիռ մասը հում ուտեք։ Բացի դրանից, աշխատեք խստիվ սահմանափակել կամ սննդակարգից բացառել ցորենն ու շաքարը, որոնք հիմնականում վերամշակված սննդամթերքի մեջ են հանդիպում։
- Փորձեք բավականաչափ քանակությամբ բարձրորակ օմեգա-3 ճարպեր ստանալ, օրինակ՝ ձկնեղենի տեսքով։
- Ամեն օր շատ թարմ ջուր խմեք։
- Արևի տակ գտնվելու միջոցով կարգավորեք օրգանիզմում D վիտամինի մակարդակը։ Շատ հետազոտություններ ցույց են տվել D վիտամինի բազմաթիվ առավելությունները, սակայն նախ անհրաժեշտ է իմանալ D վիտամինի ձեր ընթացիկ մակարդակը։ Օպտիմալ դիապազոնը կազմում է 50-70 նգ/մլ, սակայն, եթե հնարավոր չէ սիրտը կատարյալ առողջ համարել, ապա խորհուրդ է տրվում այն հասցնել մինչև 70-100 նգ/մլ-ի։
- Աշխատեք հնարավորինս շատ սպորտով զբաղվել։ Դա ոչ միայն արյան շրջանառությունն է բարելավում, այլև առողջական ընդհանուր վիճակը։ Միևնույն ժամանակ խորհուրդ չի տրվում երկարատև, հոգնեցնող կարդիոծանրաբեռնվածությունը, որի թվին է պատկանում մարաթոնյան վազքը, քանի որ այն սրտի համար չափազանց ծանր է։ Դրա փոխարեն՝ նախապատվությունը տվեք կարճ, բարձր ինտենսիվություն ունեցող վարժություններին, որոնք նույնպես կարգավորում են մարդու աճի հորմոնի արտադրման գործընթացը։
- Հետևեք ձեր քաշին։
- Աշխատեք ձեզ համար ապահովել որակյալ, լիարժեք քուն։
- Կառավարեք սթրեսը։
- Խուսափեք չափից շատ ծխելուց ու ալկոհոլի օգտագործումից։
0Comments