Մեղրիի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ զորամասերից մեկում գրանցված միջադեպի փաստի առթիվ հարուցվել է երկու քրեական գործ:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը. «Գորիսի կայազորի դատախազի կողմից հարուցվել է երկու քրեական գործ: Մեկ գործ հարուցվել է ՀՀ ՔՕ-ի 364-րդ հոդվածի 2-րդ մասով,մյուսը ՀՀ ՔՕ-ի՝ 375-րդ հոդվածի 1-ին մասով»,-ասաց նա:
Նշենք, որ քրեական գործերը հարուցվել են զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելու և իշխանությունը չարաշահելու հատկանիշներով:
Հիշեցնենք, որ Մեղրիի զորամասերից մեկում զինծառայողներն ինքնակամ լքել են զորամասը՝ այդպիսով հայտնելով իրենց բողոքը: Դրանից հետո մի խումբ զինծառայողների մարտի 17-ին տեղափոխել են Կապանի, ապա Ստեփանակերտի կարգապահական զորամասեր, որտեղից էլ այնուհետև տարել են առաջնագիծ: Ծնողների հավաստմամբ՝ միջադեպը պատահել է սպայի պատճառով:
0Comments