Դիետիկ տորթ՝ յոգուրտով

Համեղ և հետաքրքիր թխվածքկ

Բաղադրամասեր՝

Խմորի համար անհրաժեշտ է.

200 գրամ թխվածքաբլիթ

70 գրամ սերուցքային կարագ

Միջուկի համար հարկավոր է.

4 հատ կիվի

2 բանան

500 գրամ յոգուրտ

70 գրամ շաքարավազ

1 ճաշի գդալ կիտրոնի հյութ

4 թեյի գդալ ժելատին

0.5 բաժակ եռման ջուր

Պատրաստման եղանակը՝

Թխվածքաբլիթները բլենդերով մանրացնել, ավելացնել կարագ: Եթե կարծր զանգված է ստացվել մի քանի րոպե պահեք գոլորշու վրա, որից հետո պետք է համասեռ զանգված ստացվի:  Ապա  լցրեք տարայի մեջ և տորթի բիսքվիթի տեսք հաղորդեք: Վերջում առնվազն 30 րոպե տեղադրեք սառնարանում:

Ժելատիկը լցրեք եռման ջրի մեջ և թողեք այդպես 20-30 րոպե: Կիվիները խորանարդաձև կտրատեք, ավելացրեք շաքարավազն ու կիտրոնի հյութը: Ստացված զանգվածը 2-3 րոպե դրեք թույլ կրակի վրա, որպեսզի կիվից հյութ դուրս գա: Այնուհետ թողեք սառչի:

Ստացված զանգվածի մեջ ավելացրեք բանանն ու ժելատինը, լավ խառնեք: Կորժի վրա դասավորեք 1-2 կտրատած բանան: Այսուհետ ավելացրեք յոգուրտն ու մրգերով զանգվածը, որից հետո անհրաժեշտ է առնվազն 6 ժամ պահել սառնարանում:

Սառնարանից հանելուց հետո զարդարեք թխվածքը թարմ մրգերով՝ ցանկալի է կիվիով: