Ասադը նոր կարիերա կսկսի Ռուսաստանում․ Նա կզբաղվի ակնաբուժությամբ

Մանրամասներ
ասադ

Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադը նոր կարիերա կսկսի Ռուսաստանում, հայտնում է AF Post-ը X սոցիալական ցանցի իր էջում։ Նշվում է, որ քաղաքական գործիչը կվերադառնա իր սկզբնական մասնագիտությանը և կզբաղվի ակնաբուժությամբ։

Գործակալության զրուցակիցն ասել է, որ Ասադը սեփական կլինիկան կբացի Ռուսաստանի Դաշնությունում։ Լրատվամիջոցներն այլ մանրամասներ չեն հայտնում։

Ավելի վաղ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Բաշար Ասադն անձամբ է որոշել լքել Սիրիայի նախագահի պաշտոնը։