Ովքեր կփոխարինեն Արգիշտի Քյարամյանին և Սասուն Խաչատրյանին

Մանրամասներ
քպ

«Արգիշտի Քյարամյանի հրաժարականից հետո Քննչական կոմիտեի ղեկավարի պաշտոնում շրջանառվում է ՀՀ գլխավոր դատախազին առընթեր հատուկ հանձնարարություններով վարչության պետի պաշտոնակատար Վարուժան Ղահրամանյանի անունը: Այս մասին հայտնում է  24News-ը։

«Սասուն Խաչատրյանի փոխարեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում քննարկվում է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանի անունը:

Արգիշտի Քյարամյանը կտեղափոխվի Պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնին, իսկ ՊՎԾ գործող պետ Ռոմանոս Պետրոսյանը կդառնա ՊԵԿ նախագահ»,- տեղեկացնում է լրատվական կայքը։