Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել է

Մանրամասներ
դոլար

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 14-ին, կազմել է 387.64 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.01 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 407.41 դրամ (նվազել է 4.08 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է  489.94 դրամ (նվազել է 3.96 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 3.90 դրամ (նվազել է 0,04 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 385-387 դրամով, վաճառվում է 389.5-392 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 402-406 դրամով, վաճառվում է 411.5-417 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 3.44-3.89 դրամով, վաճառվում է 3.97-4.41 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 387 դրամով, վաճառվում՝ 389.5 դրամով:

Եվրոն գնվում է 407-408 դրամով, վաճառվում է 412 դրամով:

Ռուբլին գնվում է 3.85-3.88 դրամով, վաճառվում է 3.98 դրամով: