Միացյալ Նահանգների առաջին տիկին Մելանյա Թրամփը բավական խիտ ու ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկ ունի, որը փոփոխություն չի կրել նույնիսկ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի կապակցությամբ:
elle.ru-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ առաջին տիկինը սկզբում Սպիտակ տանն ընդունել է պատվավոր հյուրերի՝ Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշին ու նրա կնոջը՝ Մոնիկային:
Հատուկ այս առիթով նախկին մոդելը կրել է մուգ կանաչ Alexa Chung վերարկու ու զամշե Christian Louboutin բարձրակրունկներ:


Այնուհետև տիկին Թրամփը տարբեր ոլորտներում առանձնահատուկ ներդրում ունեցող կանանց պարգևատրել է Women of Courage մրցանակով:


Իսկ երեկոյան առաջին տիկինն ընտանիքի հետ մեկնել է Ալաբամա նահանգ, որտեղ հանդիպել է ավերիչ փոթորկից տուժած բնակիչների հետ:

0Comments