COP 29-ի գագաթնաժողովին Երևանի մասնակցությունը հաստատված չէ. Արարատ Միրզոյան

Մանրամասներ
արարատ

Հայաստանը դեռ որոշում չունի՝ կմասնակցի COP29–ին, թե ոչ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ԱԺ-ում ԱԳՆ 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«ԱԳՆ-ի թիվ մեկ առաջնահերթությունը ՀՀ-ի շուրջ խաղաղության ապահովումն է և Ադրբեջանի  հետ հարաբերությունների կարգավորումն է ու խաղաղության պայմանագրի ստորագրումը։ COP29-ի համատեքստում և դրանից դուրս մենք հետամուտ ենք գերիների և այլ անձանց ազատ արձակման հացով։ Այն մեր թիվ մեկ առաջնահերթություններից մեկն է։ COP29-ին մեր մասնակցությունը դեռ հաստատված չէ, հրավերը ստացել ենք, սակայն որևէ պաշտոնական արձագանք,  վերաբերմունք այս հարցի շուրջ չենք դրսևորել, իհարկե նաև չենք բացառում, բայց նաև պետք է հասկանանք , թե ինչի մասին է խոսքը»,- նշեց Միրզոյանը։ 

Անդրադառնալով հարցին՝ արդյոք անհրաժեշտություն չկա մասնակցել այդ միջոցառմանը և փոխարենը գերիներին վերադարձնել՝ Միրզոյանը պատասխանեց․ «Էդ COP-ը կայանում ա Բաքվում միայն նրա համար, որ ՀԱյաաստանն աջակցել է նրանց թեկնածությանը։ Այդ ընդհանուր չասեմ գործարք, բայց խոսակցության շրջանակներում 32 գերի և պահվող անձ ազատ է արձակվել»,- ընդգծեց ԱԳ նախարարը։