Եվրոն թանկացել է, դոլարը կայուն է. փոխարժեքն այսօր

Մանրամասներ
դոլար

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 30-ին, կազմել է 387.05 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.01 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 419.37 դրամ (աճել է 1.23 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է  502.08 դրամ (նվազել է 0.44 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 3.99 դրամ (մնացել է անփոփոխ):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 384-386 դրամով, վաճառվում է 388-391 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 410-416 դրամով, վաճառվում է 421-426 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 3.50-3.95 դրամով, վաճառվում է 4.02-4.47 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 385 դրամով, վաճառվում՝ 388.5 դրամով:

Եվրոն գնվում է 417 դրամով, վաճառվում է 421-422 դրամով:

Ռուբլին գնվում է 3.90-3.93 դրամով, վաճառվում է 4.02-4.05 դրամով: