«Պահպանողականներն ու ազգայնականներն են ստանձնում իրենց երկրների ղեկը»․ Հենրիխ Դանիելյան

Մանրամասներ
հհկ

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վրաստանը ևս ապացուցեց իմ այն պնդումը, որ աշխարհի տարբեր երկրներում իշխանության են գալիս կամ պահպանում են այն քաղաքական կուսակցությունները, որոնք ունեն հստակ պատկերացում ազգային արժեքների, հավատքի և ընտանեկան արժեքների պահպանման մասին: Աշխարհը վերադասավորվում է, և պահպանողականներն ու ազգայնականներն են ստանձնում իրենց երկրների ղեկը:

Պահպանողականները վերադառնում են՝ պահպանելու իրենց երկրների ինքնությունը, վերադառնում են՝ պաշտպանելու ազգային արժեքների հիմքերը կամ վերակառուցելու այդ ինքնության քանդված սյուները՝ վերադարձնելով իրական ազգային ապագայի տեսլականը այդ երկրների ժողովուրդներին»։