Դանակահարություն Արարատի մարզում. եղբայրներից մեկը մահացել է, մյուսը հիվանդանոցում է

Մանրամասներ
դանակ

Դանակահարություն Արարատի մարզում. եղբայրներից մեկը մահացել է, մյուսը հիվանդանոցում է։

Նոր Ուղի գյուղում կենցաղային հարցի շուրջ ծագած վեճի ժամանակ 47-ամյա Գալուստ Գ․-ն իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել 34–ամյա Սերոբ Ս․-ի մարմնի տարբեր մասերին ու սպանել նրան, դանակով հարվածել է նաև սպանվածի եղբոր` 37-ամյա Սոս Ս․-ի ձախ ուսին՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Գալուստ Գ.–ն ձերբակալվել է։