Երևանի մետրոպոլիտենը մինչև հոկտեմբերի վերջ ամբողջությամբ կհրաժարվի ուղեվարձի վճարման համար նախատեսված ժետոններից։ Դա պայմանավորված է տրանսպորտի վճարման միասնական համակարգի անցնելու հանգամանքով, քաղաքապետարանում կայացած նիստում ասաց գերատեսչության գլխավոր տնօրենի պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը։
Արդեն մի քանի ամիս է, ինչ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում գործում է միայն մեկ անցակետ, որն ընդունում է ժետոններ, մյուսները վճարման էլեկտրոնային համակարգով են աշխատում:
0Comments