Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը պատասխանելով «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցին, հայտնեց, որ պետբյուջեի կապիտալ ծախսերը նվազել են, ինչը կապված է երկար տարիներ բազմաթիվ ծրագրերի իրականացման հետ:
Կառավարությանը հարց ուղղելով՝ պատգամավորը մասնավորապես նշեց, որ 2018-ին պետական բյուջեի ծախսերը 2017-ի համեմատ կրճատվել են 85 մլրդ դրամով: Բացի այդ, նրա խոսքով, 2018-ին բյուջեի կատարողականը 21 մլրդ դրամով թերակատարվել էր:
«Ակնհայտ է, որ կապիտալ ծախսերը տնտեսական ակտիվության պայմաններից մեկն են եւ այդ միտումը նկատվել է այս տարվա հունվարին: Ո՞րն է պատճառը եւ ինչ միջոցներ են կիրառվում այդ պատճառների վերացման համար», - հետաքրքվեց Թանդիլյանը:
Իր հերթին փորվարչապետը հայտնեց, որ կապիտալ ծախսերի բոլոր ծրագրերով գույքագրում է անցկացվել:
Նրա խոսքով՝ գույքագրման շնորհիվ նրանք փորձում են հասկանալ, ինչ խնդիրներ կան, որ ծարգրերը պետք է իրականացվեն, եւ որոնք դադարեցվեն, ինչպե նաեւ վերաբաշխում անցկացնել:
«Մենք ձգտում ենք ավելացնել կապիտալ ծախսային ծրագրերը», - ասաց Ավինյանը՝ նշելով, որ ծրագրերի գույքագրումը եւս 1-2 ամիս կշարունակվի:
0Comments