2018 թվականի տվյալներով՝ Amazon-ի զուտ շահույթը կազմել է 10,1 մլրդ դոլար, նշված է ընկերության հրապարակած հաշվետվության մեջ: 2017 թվականի համեմատությամբ այս ցուցանիշը մեծացել է ավելի քան 3 անգամ՝ այդ ժամանակ շահույթը կազմում էր 3 մլրդ դոլար, փոխանցում է РБК-ն:
Հաշվետվության մեջ հատուկ ուշադրություն է դարձվում Amazon-ի ձայնային օգնականով Alexa սարքերի վաճառքին: Ինչպես հետեւում է ընկերության СЕО Ջեֆ Բեզոսի հայտարարությունից, որը ներկայացված է փաստաթղթում, 2018 թվականին Amazon-ը 20 տոկոսով բարելավել է օգտատերերի բանավոր հարցումները հասկանալու Alexa-ի հմտությունները: Իսկ ընկերության Echo Dot-ը ներկառուցված Alexa-ով դարձել է Հյուսիսային Ամերիկայում տոների սեզոնին ընկերության ամենավաճառվող արտադրանքը: Նրա խոսքով՝ անցյալ տարի օգտատերերը Echo հավաքածուի ընդհանուր 1 մլն-ով ավելի արտադրանք են գնել, քան 2017 թվականին:
0Comments