Ռոսսելխոզնադզորը փետրվարի 26-ից արգելք է սահմանել Հայաստանից ու Բելառուսից ներկրվող մի շարք դեղամիջոցների վրա։ Կառույցի պաշտոնական էջից Panoarama.am-ը տեղեկացավ, որ Բելառուսից արգելվել է ներկրել 13 անուն դեղ, իսկ Հայաստանից՝ 2։
Դրանք նախատեսված են ընտանի կենդանիների ու թռչունների համար։ Դեղամիջոցները համարվել են վտանգավոր։
Հայաստանից արգելվել է ներմուծել կովերի ու ոչխարների համար նախատեսված «Բիոմետրոսանիտ», ինչպես նաև թռչունների ու խոզերի համար նախատեսված «Մետրոֆուլին» դեղերը։
ՌԴ-ն արգելել է Հայաստանից երկու դեղերի ներկրումը
Դրանք նախատեսված են ընտանի կենդանիների ու թռչունների համար
0Comments