2019թ. փետրվարին հունվարի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.6% գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 1.7% գնաճով:
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, սննդամթերքի (ներառյալ ոչ ալկոհոլային և ալկոհոլային խմիչք, ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում աճել են 1.6%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների գներն ու ծառայությունների սակագները նվազել են համապատասխանաբար 0.4% և 0.1%-ով։
Նշվում է նաև, որ 2019թ. փետրվարին 2018թ. փետրվարի համեմատ սպառողական շուկայում արձանագրվել է 1.9% գնաճ, այդ թվում, սննդամթերքի (ներառյալ ոչ ալկոհոլային և ալկոհոլային խմիչք, ծխախոտ) գնաճը կազմել է 3.5%, ոչ պարենային ապրանքներինը` 0.6%, ծառայությունների սակագներինը` 0.4%, իսկ հունվար-փետրվարին 2018թ. հունվար-փետրվարի համեմատ` համապատասխանաբար 1.3%, 2.1%, 0.7% և 0.5%:
Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2019թ. փետրվարին հունվարի համեմատ սպառողական գներն աճել են 0.1-1.3%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Իջևանում: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 0.7%-ով:
0Comments