ՀՀ-ի համար կարևոր է ԵԱՏՄ տիրույթում համագործակցության ընդլայնումն ու ներքին առևտրաշրջանառության աճը, որպեսզի այդ կազմակերպությունը նույնպես բնական ճանապարհով զարգանա։ Այս տեսանկյունից կարևոր է նաև վերջերս ստորագրված Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի մասին համաձայնագիրը։ Այս մասին ռուսական ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հիմա ընթանում է ԵԱՏՄ անդամ երկրներում ու Իրանում այդ համաձայնագրի վավերացման գործընթացը։ Փաշինյանը հուսով է, որ ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության շրջանում (մեկ տարի) այդ համաձայնագիրը կվավերացվի։
«Ես վերջերս այցով Իրանում էի ու կարող եմ ասել, որ այնտեղ նույնպես անհամբերությամբ սպասում են, թե երբ այն ուժի մեջ կմտնի»,- ասել է նա։
0Comments