Բաքուն հրճվանքով է արձագանքել Ռուբեն Հախվերդյանի հայտաարություններին

Հախվերդյանը հայտարարել է, որ արցախագայերը ադրբեջանցիներ են որովհետեւ մեծացել են ադրբեջանական միջավայրում

Ադրբեջանական լրատվամիջոցներում ակտիվորեն քննարկվում են օրերս Հ3-ով հեռարձակվող Համլետ Ղուշչյանի հեղինակային «Բաց օրը» հաղորդաշարով հայտնի երգիչ Ռուբեն Հախվերդյանի հայտարարությունները, Արցախի եւ արցախահայության մասին։ Վկայակոչելով հայկական մեդիայում եղած հրապարակումներին, ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ հայաստանցի հայտնի երգիչ Ռուբեն Հախվերդյանը հայտարարել է, որ արցախագայերը ադրբեջանցիներ են որովհետեւ մեծացել են ադրբեջանական միջավայրում, որ Հայաստանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը եւս մեծացել են ադրբեջանական միջավայրում, որ 50 տարի է պետք, որ ադրբեջանական ազդեցությունը մաքրվի եւ որ արդեն ժամանակն է, որպեսզի արցախցիները իրենց ադրբեջանական մուղամներն ու նամազները հավաքեն ու հեռանան Երեւանից։