Եթե ՔՊ-ականներն ուզում են, կարող ենք սիրով հանդիպել, մանավանդ, որ այդքան զազրախոսել են. Բագրատ Սրբազանն ԱԺ-ում է

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Բագրատ Սրբազանն այցելել է Ազգային ժողով: «Քաղաքական, հասարակական բոլոր ուժերի ու մտավորականների հետ հանդիպել ենք, հիմա էլ հանդիպում ենք ԱԺ խմբակցությունների հետ։ Քննարկելու ենք առաջիկա գործողություններին իրենց անելիքներն ու հասկանանք, թե ինչ ճանապարհով են առաջ գնալու»,-հայտարարեց նա:

Հարցին՝ ՔՊ-ի հետ եւս հանդիպելու է, նա պատասխանեց. «Եկել ենք, եթե այստեղ են, ուզում եմ, կհանդիպենք սիրով: Մանավանդ, որ այդքան զազրախոսել են։ Խոստովանության ժամ էլ կարող է լինել, թե ինչու են զազրախոսել»:

Դիտարկմանը, ոևր ՔՊ-ից ասել են, որ ինքը պետք է ապաշխարհի, Բագրատ Սրբազանն ասաց. «Եթե զազրախոսության շքերթը շարունակվում է, ապա ասեմ, որ 30 տարի է՝ ես ապաշխարհում եմ»;

Ինչ վերաբերում է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպմանը, նա ասաց. «Առաջին նախագահի հետ կապված որոշ հարգելի պատճառ կա, որի մասին չեմ կարող պարզապես խոսել: Մերժելու բան չկա, զուտ հանգամանքներով է պայմանավորված»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Բագրատ Սրբազանը հանդիպում է ունեցել ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ: