Դեռևս հնարավոր չէ համաձայնության գալ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի որոշ դրույթների շուրջ․ Ադրբեջանի ԱԳՆ

Մանրամասներ
ադրբեջան ագն

Թեեւ մինչ այժմ համաձայնեցվել են Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի բազմաթիվ դրույթներ, այսինքն՝ մոտ 80%, որոշ դրույթների շուրջ համաձայնությունը դեռ հնարավոր չէ։ Այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Սակայն դա չի նշանակում, որ համաձայնագիրը պետք է ստորագրվի, ինչպես առաջարկում էր հայկական կողմը, նախագծից չհամաձայնեցված դրույթները հանելով։ Սա չի կարելի ընդունելի համարել»,- նշել են նրանք։

Ադրբեջանը մեղադրել է Հայաստանին «Մինսկի խմբի աշխատանքը վերականգնելու» փորձի մեջ և կրկին պահանջել է փոխել Սահմանադրությունը։