Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով նախատեսվում են երթևեկության կազմակերպման փոփոխություններ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից:
Սեպտեմբերի 5-ից Դերենիկ Դեմիրճյանի փողոցում՝ Սարյան փողոցից դեպի Մաշտոցի պողոտա ուղղությամբ այգու անմիջապես հարակից ճանապարհահատվածում, ինչպես նաև հակառակ ուղղությամբ կարգելվի մեքենաների կայանումը, իսկ հանդիպակաց գոտիներում կթույլատրվի մեքենաների կայանումը:
Նշված ճանապարհահատվածում կիրականացվեն համապատասխան գծանշման և ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ:
0Comments