Վարչապետի աշխատակազմը Մայր Աթոռից հրավեր չի ստացել

Մանրամասներ
Վարչապետ Մայր աթոռ

«Վարչապետի աշխատակազմը Սրբալույս Մյուռոնի օրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողություններին մասնակցելու պաշտոնական հրավեր չի ստացել»,- «Ռադար Արմենիա»-ի հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին և 29-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի կունենա Սրբալույս Մյուռոնի օրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողությունները։