Լարված աշխատանքը կարող է դառնալ արագ ծերացման պատճառ

Մանրամասներ
5

Միչիգանի համալսարանի գիտնականները եկել են եզրակացության, որ լարված աշխատանքը և ուսումը կարող են դառնալ բջիջների վաղաժամ ծերացման պատճառ։

Գիտնականները հետազոտել են Միջիգիանի համալսարանի 250 շրջանավարտ-բժիշկների։ Մասնագետները՝ ուսումը սկսվելուց առաջ և հետո չափել են ուսանողների քրոմոսոմների ծայրամասերի երկարությունը, որը բջիջների բաժանման ժամանակ ԴՆԹ պաշտպանում է վնասվածքներից։

Արդյունքում պարզ է դարձել, որ երիտասարդ մասնագետների մոտ ԴՆԹ-ի ծերացումը արագացել է մոտ 6 անգամ։ Այս գործընթացի արագացման պատճառը նրանց լրաված աշխատանքն է։

Գիտնականները նշում են, որ նմանատիպ իրավիճակ կարող է առաջանալ նաև, եթե մարդը մի քանի շաբաթվա կամ ամիսների ընթացքում ենթարկվի երկարատև սթրեսի։ Օրինակ՝ զինվորական պատրաստվածություն անցնողների մոտ, ստարտափ-կազմակերպություններում աշխատողների մոտ, ինչպես նաև հղի կանանց մոտ։