Թե' ռուսները, թե' Արևմուտքը Փաշինյանին չլում են, օգտագործում, դրա համար օգնել են, որ պաշտոնին մնա

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Թե' Ռուսաստանը, թե' Արևմուտքը օգնել են Նիկոլ Փաշինյանին մնալ իշխանության, պահպանել պաշտոնը, քանի որ նրան «չլել են», «օգտագործել» հանուն իրենց շահերի։ Այս կենտրոնները մտածել են, թե եթե աշխատեն ընդդիմության հետ, ապա չեն կարող ստանալ այն զիջումները, որն արել է Փաշինյանը՝ ոտնահարելով Հայաստանի շահերը։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է խորհրդարանի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Տիգրան Աբրահամյանը։ 

Անդրադառնալով «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ, Երևանի քաղաքապետարանում ՔՊ-ի հետ կոալիցիոն գործընկեր Արամ Սարգսյանի այն հայտարարությանը, թե այսօր Հայաստանը ձեռք է բերում այնպիսի զինատեսակներ, որոնց հակադարձումն Ադրբեջանը չունի, Աբրահամյանը նկատել է, թե Սարգսյանն այն անձը չէ, որ կոմպետենտ է խոսել զինատեսակներից ու բանակային ձեռքբերումներից, այս առումով նա միայն սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրն է և վերջ։

Մանրամասները՝ տեսանյութում։