ԱՄՆ-ը ավելացնում է ներկայությունը Մերձավոր Արևելքում․ նավեր կուղարկենք․ Պենտագոն

Մանրամասներ
ամն

ԱՄՆ վարչակազմն ավելացնում է ռազմական ներկայությունը Մերձավոր Արեւելքում, այդ թվում հածանավեր եւ ականակիրներ, ինչպես նաեւ լրացուցիչ օդուժ ուղարկելով։ Այս մասին երեքշաբթի հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոլյդ Օսթինը ամերիկա-ավստրալական «երկու գումարած երկու» ձեւաչափով բանակցությունների ժամանակ։

«Մերձավոր Արեւելքում մեր ավիակիր հարվածային խմբի ներկայության պահպանման համար ես հրամայել եմ «Աբրահամ Լինքոլն» նավը փոխարինել «Թեոդոր Ռուզվելտ» նավով այս ամիս։ Ես նաեւ հրամայել եմ տարածաշրջան ուղարկել լրացուցիչ հածանավեր եւ ականակիրներ, որոնք կարող են ապահովել պաշտպանությունը հթրիռներից։ Եվ ես հրամայել եմ Մերձավոր Արեւելք ուղարկել լրացուցիչ կործանիչների խումբ,- ասել է նա Աննապոլիսի (Մերիլենդի նահանգ) մամուլի ասուլիսում։- Այս փոփոխությունը կլրացնի մեր առկա պոտենցիալը տարածաշրջանում, եւ մենք պահպանում ենք արագ տեղակայվելու պատրաստակամությունը՝ սպառնալիքին արձագանքելու համար»։

«Պաշտպանության նախարարությունը շարունակում է քայլերը, որպեսզի նվազեցնի լարվածությունը տարածաշրջանում եւ խուսափի թեժացումից Իրանի, նրա գործընկերների կողմից»,- ասել է Օսթինը։ «Մենք վերանայել ենք մեր ուժերի դասավորությունը, որպեսզի բարձրացնենք նրանց անվտանգությունը, ամրացնենք Իսրայելի պաշտպանության աջակցությունը, ինչպես նաեւ կարողանանք արձագանքել անկանխատեսելի տարբեր իրավիճակներին»,- նշել է նա։

Խոսելով Իրաքում Այն-էլ-Ասադ ավիաբազային (օգտագործվում է միջազգային կոալիցիայի ուժերի կողմից) հասցված հարվածի մասին, երբ վիրավորվել էին ամերիկացի մի քանի զինծառայողներ, Պենտագոնի ղեկավարը հավաստիացրել է, որ ԱՄՆ-ը «չի հանդուրժի գրոհներ տարածաշրջանում իր զինվորականների դեմ»։