Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակի տեսություն

Մանրամասներ
անձրև եղանակ

Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 2-3-ը հիմնականում գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ:

Տեղեկությունը հայտնում է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Եղանակի տեսություն - Sputnik Արմենիա, 1920, 01.08.2024

Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։

Երևանում օգոստոսի 2-3-ին` գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 4-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սպասվում է նաև քամու ուժգնացում՝ ամպրոպի ժամանակ՝ 18-22մ/վ, երեկոյան ժամերին՝ 14-18մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում կլինի այսօր ցերեկը 31-33, երեկոյան՝ 25-27 աստիճան։