Մանկապարտեզում երեխային ծեծելու տեսանյութն ուսումնասիրվում է․ ՆԳՆ

Մանրամասները՝ տեսանյութում
փոքր վեդի մանկապարտեզ

Համացանցում ակտիվ տարածվում է տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես է մանկապարտեզի աշխատակցուհին ծեծում երեխային։ «ԴՕԿ» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի հաղորդմամբ դեպքը տեղի է ունեցել Փոքր Վեդիում։

«Արմ Լուր»-ը դիմել է ՀՀ ՆԳՆ՝ հասկանալու, արդյոք տեղյակ են դեպքից, և ինչ ընթացք են տվել դրան։

ՀՀ ՆԳՆ նախարարությունից հայտնել են, որ դեպքով իրավապահ մարմիններին հաղորդում չի ներկայացվել, բայց տարածված տեսանյութը ուսումնասիրվում է։