Աշխարհի լավագույն լողափերը

Մանրամասներ

Աշխարհի լավագույն լողափ է ճանաչվել Baia do Sancho լողափը, որը գտնվում է բրազիլական Ֆեռնանդո-դե-Նորոնյա ոչ մեծ կղզու վրա: Այդ մասին հայտնում է Daily Mail-ը:

TripAdvisor ծառայությունն ամեն տարի վերլուծում է տասներկու ամսվա ընթացքում ճանապարհորդների արձագանքների թվաքանակն ու վարկանիշները եւ կազմում աշխարհի ամենագեղեցիկ լողափերի ցուցակը:

Ֆեռնանդո-դե-Նորոնյա կղզու Baia do Sancho լողափն աշխարհում լավագույնն էր ճանաչվել 2021 թվականին, բայց 2022-ին այն իջել էր երկրորդ տեղ:

Այժմ նա վերականգնել է իր կարգավիճակը եւ «Ճանապարհորդների ընտրություն-22» ցուցակում զբաղեցրել ամենաբարձր հորիզոնականը: Ճանապարհորդներից մեկն այդ վայրը որակել է դրախտ, հավելելով. «Դա այն է, ինչը ես երբե՛ք չեմ մոռանա: Այնքան գեղեցիկ եւ արտասովոր վայր է, որ հնարավոր չէ բառերով նկարագրել այդ գեղեցկությունը: Մոգական է»:

հտգռֆեդոս

 

1Ցուցակի երկրորդ տեղում հայտնվել է՝ Varadero լողափը, որը ամենահայտնիներից մեկն է Կուբայում:

Լողափը գտնվում էաղմկոտ առողջարանային քաղաքի ծայրամասում: Հյուրանոցների մեծամասնությունը 1920-ական թվականներին ծովափին կառուցվել է ամերիկացի հայտնիների, այդ թվում եւ գանգստերների կողմից:

գտձֆռդեո

1

Ցուցակի երրորդ տեղում է՝ Eagle Beach-ը, այն գտնվում է Արուբա կղզու վրա: Լողափն անձեռնմխելի մնացած բնության մի անկյուն է, այնտեղ կարելի է տեսնել ծովային կրիաներ, Ֆոֆոտի ծռմռված ծառեր (սա կղզու խորհրդանիշն է) կամ զբաղվել սպորտի տարբեր ձեւերով:

բփվֆցթդս

 1

Եվրոպայում ամենագեղեցիկը ճանաչվել է բաց գույնի ավազով La Concha լողափը, որը գտնվում է իսպանական Սան-Սեբաստյանում:

բգռվֆցդս

 

1Երկրորդ տարին անընդմեջ Մեծ Բրիտանիայում լավագույնն է դարձել Bournemouth լողափը, ԱՄՆ-ի թիվ մեկ լողափը Clearwater Beach-ն է՝ Ֆլորիդայում, իսկ Manly Beach-ը լավագույնն է համարվում Ավստրալիայում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: