Միացյալ Նահանգները մտադրություն ունի կոալիցիա ստեղծել Վենեսուելայում իշխանափոխության հասնելու նպատակով:Նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը: Այս մասին հայտնում է INTERFAX.RU-ն:
«Մենք փորձում ենք միավորել Մադուրոյից Խուան Գուաիդոյին իշխանության փոխանցման աջակիցներին: Կցանկանայի հնարավորին ընդարձակ կոալիցիա տեսնել Մադուրոյին փոխարինելու համար, ողջ կոռուպցիոն ռեժիմը փոխելու համար: Հենց դա ենք մենք փորձում անել», - ասել է Բոլթոնը՝ շեշտելով, որ իրենք որպես նախագահ են ճանաչել ընդդիմադիր Գուաիդոյին:
Հիշեցնենք, որ անցած կիրակի ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Մադուրոյին անվանել էր «հիվանդ բռնակալ» և չէր բացառել ռազմական միջամտության հավանականությունը:
0Comments