Չաո անունով չինացի բլոգերը Չժենչժոու քաղաքում ճանապարհատրանսպորտային պատահար է բեմադրել՝ Weibo սոցցանցի համար տեսահոլովակ նկարահանելով, հայտնում է South China Morning Post-ը:
Չաոն, գտնվելով Lamborghini մեքենայի ղեկին, իբր բախվել է 55-ամյա կնոջ վարած էլեկտրական սկուտերին: Նշվում է, որ բեմադրված վթարից հետո «տուժածը», ինչպես պարզվել է հետագայում, բլոգերի մայրն է եղել: Նա, ըստ որդու սցենարի, սկսել է ցավից կուչ գալ:
Միջադեպն էլ տեսանկարել է բլոգերի ընկերը: Նշվում է, որ այդ կերպ Չաոն հույս ուներ ավելի հայտնի դառնալ՝ բարձրացնել իր վարկանիշը:
«Վթարի» ականատեսները ոստիկանություն են դիմել՝ հայտնելով, որ բլոգերի գործողությունները խցանում են առաջացրել ճանապարհին: Արդյունքում Չաոն, նրա մայրն ու ընկերը կալանավորվել են 5 օրով և տուգանվել 200 յուանի չափով՝ հասարակական կարգը խախտելու համար:
0Comments