Զաքիր Հասանովի հետ Սուրեն Պապիկյանն ուղիղ կապ չի պահում, իսկ ՌԴ ՊՆ Անդրեյ Բելոուսովին «գաղտնի» շնորհավորել է

Մանրամասներ
4

Հունիսի 20-ին 168.am-ը ՀՀ պաշտպանության նախարարության գրավոր հարցման միջոցով մի քանի հարց է ուղղել 2020 թվականի 44-օրյա պատերազմին առնչվող, հատկապես, երբ պատերազմի ընթացքում և դրանից հետո Նիկոլ Փաշինյանի կողմից գաղտնիության տարրեր պարունակող տվյալներ հրապարակայնացվել են։

Մասնավորապես, հարցրել էինք.

– ՀՀ պաշտպանության նախարարարությունում կա՞ գրավոր հրաման 2020 թվականի նոյեմբերի 7-ին Շուշին կորցնելուց հետո այն հետ բերելուն, կամ՝ հետ վերցնելու գործողությունների պլանին առնչվող:

– ՊՆ-ում և ԳՇ-ում կա՞ գրավոր հրաման 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում հակահարձակման հայտնի օպերացիայի վերաբերյալ: Փաստաթղթերում այն որպես ի՞նչ գործողություն է ներկայացվել՝ հակահարվա՞ծ, հակաահաբեկչական հարվա՞ծ, հակահարձակո՞ւմ:

– Ե՞րբ են 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ հայկական ուժերն Արաքսի երկայնքով նահանջել մինչև Խոդաֆերինի ջրամբար, ե՞րբ է ջրամբարը հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ: Արդյո՞ք ԳՇ-ում կա զորքի նահանջի գրավոր հրաման:

Գրավոր հրամանի լինել-չլինելու մասին տեղեկությունը պետական գաղտնիք է. Ինչո՞ւ Փաշինյանը պատասխան չի տվել պատերազմական գաղտնազերծումների համար

Մոտ մեկ ամիս հետո ՀՀ պաշտպանության նախարարությունը պատասխան գրություն է ուղարկել, որտեղ նշվում է, որ այս հարցերի պատասխանները պարունակում են պետական և ծառայողական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ, որոնց տրամադրումը սահմանափակվում է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներով:

Այս համատեքստում յուրաքանչյուր հարցի հետ կապված ստիպված ենք հերթական անգամ մի քանի փաստ հիշեցնել:

Հակահարձակման օպերացիա- 168.amը գրել էր, որ Փաշինյանը խմբագրել է հայտնի ռազմական օպերացիայի մասին պատերազմի ընթացքում արված գրառումը:
Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը խմբագրել է 2020-ի հոկտեմբերի 6-ի ֆեյսբուքյան իր գրառումը, որտեղ խոսում է Արցախ այցի մասին:

Ընդ որում, որոշ կայքեր հասցրել են տարածել նախնական տարբերակը, որտեղ Փաշինյանը նշում է.

«Երեկ Արցախում էի:

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հետ քննարկել ենք հակառակորդին արժանի հակահարված հասցնելու հետագա քայլերը»:

Մի քանի անգամ իր այս գրառումը խմբագրելուց հետո Նիկոլ Փաշինյանը հետևյալ տարբերակն է ընտրել.

«Երեկ Արցախում էի:

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հետ քննարկել ենք հակառակորդին արժանի հակաահաբեկչական հարված հասցնելու հետագա քայլերը»: