«Ֆրանսիան կարող է Դուրովին ստիպել՝ փոխանցել գաղտնագրման բանալիները». Մեդվեդև

Մանրամասներ
ռդ

Telegram-ի ղեկավար Պավել Դուրովը կարող է որոշակի պայմաններում Ֆրանսիային փոխանցել գաղտնագրման բանալիները։ Առաջին լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը.

«Ես նրան մի անգամ հանդիպման եմ հրավիրել 2015-ին կամ 2016-ին և հարցրել՝ հասկանու՞մ է, որ այն, ինչ ինքն անում է, անվտանգ չէ պետության համար, և ահաբեկիչները կարող են օգտվել։ Ես նաև ասացի նրան, որ նա վաղ թե ուշ ստիպված կլինի փոխանցել կոդավորման բանալիները։ Նա պատասխանեց, որ երբեք և ոչ մեկի չի փոխանցի։

Կարծում եմ՝ նա իսկապես հավատում է դրան»,-ասել է Մեդվեդևը՝ նշելով, որ Դուրովը կարող է ստիպված լինել գաղտնագրման տվյալները փոխանցել Ֆրանսիայի հատուկ ծառայություններին։