Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Կիրանց գյուղի բնակիչները հայտնեցին,որ Տավուշի մարզպետարանը գյուղի բնակիչներին դրամական փոխհատուցում տալու մասին փաստաթղթեր է ստորագրել տալիս։ Այդ թղթերը լրիվ դատարկ չեն, ինչպես գրում են որոշ լրատվամիջոցներ։
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցրել եմ` Ադրբեջանին հանձնված տարածքների դիմաց Կիրանց գյուղի բնակիչներին պետության կողմից որքան գումար է մինչ այժմ տրվել, ընդհանուր որքան գումար է նախատեսված այդ նպատակով, ինչ սկզբունքով են որոշվում Կիրանցի բնակիչներին փոխհատուցվող գումարների չափերը։
Մարզպետը պատասխանել է` այդ հարցով առաջարկում ենք դիմել համապատասխան լիազոր մարմին։ Մարզպետը չի նշել, թե որն է համապատասխան լիազոր մարմինը։ Մարզպետարանը զբաղվում է հանձնված հողերի դիմաց պետական բյուջեից փոխհատուցման հարցով, սակայն մարզպետը հրաժարվել է այդ մասին հարցին պատասխանել, նա փորձում է կեղտոտ ջրից մաքուր դուրս գալ
0Comments