Եվրոպայի նորընծա չեմպիոն Իսպանիայի հավաքականի եւ Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» 28-ամյա կիսապաշտպան Ռոդրին արժանացավ Գերմանիայում ավարտված Եվրոպայի առաջնության լավագույն ֆուտբոլիստի մրցանակին։
Ռոդրին երրորդ իսպանացին է, որն արժանանում է այս մրցանակին Չավիից (2008) եւ Անդրես Ինիեստայից (2012) հետո։
Մրցաշարի լավագույն երիտասարդ խաղացող ճանաչվեց Իսպանիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» 17-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալը։
Եզրափակիչ հանդիպման լավագույն խաղացող ճանաչվեց Բիլբաոյի «Աթլետիկի» 22-ամյա հարձակվող Նիկո Ուիլյամսը, որը խփեց մեկ գոլ։
Բեռլինում տեղի ունեցած եզրափակիչում Իսպանիան 2:1 հաշվով հաղթեց Անգլիային եւ դարձավ առաջին քառակի չեմպիոնը։
0Comments