Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ստորաբաժանումներից մեկի հրամանատար Ռաֆիա Սալյաման զոհվել է Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիս նահանգում իսրայելական հարվածի հետևանքով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը։
Ավելի վաղ Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ Խան Յունիսի Ալ-Մավասի շրջանին Իսրայելի հասցրած հարվածի հետևանքով զոհվել է 20, տուժել՝ ավելի քան 90 մարդ։
Իսրայելական բանակի Galei-Tzahal ռադիոկայանը հայտնել է, որ Գազայի հատվածի հարավում Խան Յունիս շրջանում իսրայելական ավիահարվածի թիրախը եղել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի ղեկավար Մուհամմադ Դեյֆը, իսկ գրոհի հետևանքները դեռևս հայտնի չեն։
0Comments