ԱԺ-ն միաձայն ընդունել է Արցախի ԱԱԾ-ի նախկին ծառայողների վերաբերյալ օրինագիծը

Մանրամասներ
աժ

Ազգային ժողովն արտահերթ նիստում ընդունել է Արցախից տեղահանված և 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ Արցախի ԱԱԾ-ում պաշտոն զբաղեցրած անձանց Հայաստանի ԱԱԾ-ում ծառայությունը շարունակելու օրինագիծը։

Նախագիծն ընդունվել է միաձայն` 91 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ։

Առաջարկվող փոփոխությամբ ՀՀ ԱԱԾ թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են անցնել և պաշտոնի նշանակվել նաև 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ Արցախի ԱԱԾ–ում պաշտոն զբաղեցրած անձինք։